Ռադիո Արևիկ

Ձյունից ու մրգերից մինչև մերօրյա վաֆլե բաժակներ. պաղպաղակի «պաղ» պատմությունը
Ամառային ամենաշոգ օրերին կա մի բան, որի մասին մտածում են բոլորը՝ թե՛ մեծերը, թե՛ պատանիները։ Դե իհարկե, խոսքը պաղպաղակի մասին է։ Բայց արդյո՞ք երբևէ մտածել եք, թե ինչպես է ստեղծվել այսօր բոլորիս կողմից սիրված այդ սառը հրաշքը։ «Փոքրիկ բացահայտում» հաղորդման այս թողարկումը նվիրված է պաղպաղակի ծագմանն ու դրա զարմանալի էվոլյուցիային։

Այս բացահայտման ընթացքում մենք գնացել ենք պատմության հետքերով և պարզել, որ պաղպաղակի առաջին նախատիպերը վայելել են դեռևս հազարավոր տարիներ առաջ Հին Չինաստանում և Հռոմեական կայսրությունում, երբ մարդիկ բարձր լեռներից ձյուն ու սառույց էին բերում, խառնում մրգահյութերի, մեղրի ու կաթի հետ։ Անդրադարձել ենք արքայական գաղտնիքներին, վաֆլե բաժակի ծնունդին, էսկիմոյի հեղափոխությանը և այլ հետաքրքիր փաստերի։

Սառը, քաղցր ու պատմական փաստերով լի այս ճամփորդությունը ձեզ թույլ կտա բոլորովին այլ աչքերով նայել ձեր սիրելի ամառային աղանդերին։

Այսօր շախմատի միջազգային օրն է․ Զարթուցիչ
Հուլիսի 20-ին աշխարհը նշում է Շախմատի միջազգային օրը։ Զարթուցիչի այսօրվա թողարկումը նվիրված է հենց այս հնագույն ու իմաստուն խաղին։ Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչու է շախմատը շարունակում այդքան թրենդային ու սիրված մնալ պատանիների շրջանում և ինչպես է այն կոփում մեր բնավորությունը։

Մեր տաղավարի հյուրը՝ միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, մեզ օգնեց բացահայտել շախմատի բուն փիլիսոփայությունը։ Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է այս սպորտաձևը զարգացնում մտքի կենտրոնացումը, սովորեցնում պատասխանատվություն կրել սեփական որոշումների համար, հասկանալ դիմացինին և ամուր բնավորություն ձևավորել պատանիների մեջ՝ սեփական սխալներից ճիշտ դասեր քաղելու միջոցով։

Բրոնզե մեդալներ քիմիայի միջազգային 58-րդ օլիմպիադայից
Հուլիսի 10-19-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 93 երկրների 372 աշակերտներ:  Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակցի:

Հայաստանի թիմն արժանացել է երկու բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Վիրաբյանն արժանացել է գովասանագրի։ Օլիմպիադային մասնակցել է նաև նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գարիկ Փանիկյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։

Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արմեն Գալստյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան)։

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվել է «Կենսաբանություն» առարկայի 37-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը:

Օլիմպիադային մասնակցել են 78 երկրների 300-ից ավելի մասնակիցներ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ: Հայաստանի թիմը ներկայացրել են «Հերացի» ավագ դպրոցի 12–րդ դասարանի աշակերտներ Հովհաննես Սարգսյանն ու Ստելլա Բադալյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արեգ Գալստյանը։ Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (մոլեկուլային կենսաբանություն և կենսաքիմիա, կենդանիների ֆիզիոլոգիա, կենդանիների մորֆոլոգիա և դասակարգում, բույսերի հաշվարկային կենսաբանություն) աշխատանքներ։

Արեգ Գալստյանն արժանացել է արծաթե մեդալի, Հովհաննես Սարգսյանը՝ բրոնզե մեդալի, իսկ Սամվել Հարությունյանը՝ գովասանագրի։

Թիմը ղեկավարել են Սյուզան Մարությանը (ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց), Հակոբ Փերիխանյանը (ԵՊՀ) և Գևորգ Ավանեսյանը («Հերացի» ավագ դպրոց):

40 հազար եվրո՝ կանաչ գաղափարների համար. Հայաստանում մեկնարկել է GreenTech Academy-ն
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը պաշտոնապես գործարկել են GreenTech Academy-ն՝ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտի ստարտափների համար նախատեսված առաջին մասնագիտացված ինկուբացիոն ծրագիրը։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում մինչև 15 ընտրված ստարտափ թիմի՝ անցնելու տեխնիկական և բիզնես դասընթացների համակարգված փուլ։ Այս լուծումների մուտքը շուկա արագացնելու նպատակով ակադեմիան սահմանել է 40 000 եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ:

Ակադեմիան բաց է 16 տարեկանից բարձր ուսանողների, ինչպես նաև ավելի լայն շրջանակի ներկայացուցիչների համար:

Ռադիոլաբում հյուրընկալել ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության GreenTech Academy ծրագրի ղեկավար Կիմա Ղուլյանին և օպերացիոն մասին պատասխանատու Գևորգ Ռաշոյանին:

«Դո մի սոլ»-ի փոքրիկ երգիչները «Զարթուցիչում»
Այսօր «Զարթուցիչում» զրուցել ենք «Դո մի սոլ» մանկական վոկալ անսամբլի ղեկավար Եվա Գևորգյանի և նրա սաների՝ Արտյոմի, Ներսեսի և Գայանեի հետ։ Ներսեսը կպատմի իր առաջին՝ «Արևի տղան եմ ես» երգի, իսկ Գայանեն՝ քույրիկին նվիրված երգի ստեղծման մասին։ Արտյոմն էլ երգ ունի ֆուտբոլի մասին, որը մեծ հաճույքով է կատարում։

Երիտասարդների ձայնը՝ հանուն կլիմայի. Էկոակումբ
Վերջին տարիներին ավելի հաճախ ենք լսում կլիմայի փոփոխության մասին, բայց արդյոք լիովին գիտակցում ենք, թե դա ինչ է նշանակում և ինչպես է ազդում մեր առօրյայի վրա։ Էկոակումբի եթերում այս անգամ խոսել ենք կլիմայի փոփոխության, մեր երկրում առկա բնապահպանական մարտահրավերների, ինչպես նաև՝ այն մասին, թե ինչու է հատկապես երիտասարդների մասնակցությունը կարևոր այս խնդիրների լուծման ճանապարհին։ Անդրադարձել ենք նաև Կլիմայի հարցերով երիտասարդական խորհրդի գործունեությանը և այն հնարավորություններին, որոնք ստեղծվում են երիտասարդների համար։

Ռադիո Արևիկի տաղավարում են Հայաստանում Յունիսեֆի Երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը և «Կլիմայի հարցերով երիտասարդական խորհրդի» անդամներ Նանե Հովհիկյանն ու Ավետ Հովհաննիսյանը:

Ծրագիրն անվճար է, դիմելու համար՝ https://unicef.link/3SPaQNy

Ի՞նչն է միավորում համեղ ուտելիքն ու օձերին․ Զարթուցիչ
Հուլիսի 16–ն է այսօր՝ համեղ ուտելիքի օրը․․․Ի դեպ, համեղ ուտելիքը հայերենում մի սիրուն հոմանիշ ունի՝ «համադամ» բառն է դա․ գիտեի՞ք․․․Հայտնի «գուրման» բառն էլ երևի «համադամասերն» է։ Մենք մեր զրույցը շարունակենք՝ օրն անվանելով «Համեղ ուտելիքի օր»․․․

Ամեն մեկի համար համեղ ուտելիք ասվածը նույնը չէ, և, ցավոք, համեղն ու օգտակարը, միշտ չէ, որ համընկնում են։Անգամ այդպիսի հայտնի խոսք կա․ օգտակար սնունդը չի կարող համեղ լինել և այն ամենը, ինչը համեղ է, օգտակար չէ։

Սա, իհարկե, ծայրահեղություն է, բայց այս օրը՝ հուլիսի 16–ը հենց համե՛ղ ուտելիքի օրն է, որը կարող է և օգտակար չլինել, բայց կարող է շատ սիրելի լինել, կարող է տրամադրություն ստեղծել, ուրախացնել, ընկերներին հավաքել մեկ սեղանի շուրջ․ համենայնդեպս, օրվա նախաձեռնողները, որոնք հայտնի էլ չէ, թե ովքեր են, այդպես էլ նախատեսել են․ թող համով լինի, իսկ վաղվանից՝ հուլիսի 17–ից, օգտակարի մասին կմտածենք․․․

Ի դեպ, սննդաբաններն ամենևին համաձայն չեն այն բնութագրման հետ, որ համեղ ուտելիքն օգտակար չի կարող լինել․ մի քանի փոքրիկ խմբագրում բաղադրատոմսում, մի քանի վտանգավոր բաղադրիչների բացառում և ամեն ինչ տեղը կընկնի, բայց, եթե այսօր հենց համեղն է կարևոր, ուրեմն՝ թող հենց համեղ էլ լինի։ Արդեն ասացինք, որ այս օրվա նախաձեռնողները հայտնի չեն, բայց տարեցտարի հուլիսի 16–ն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում, և մարդիկ իրար այսօր սրճարան կամ ռեստորան հրավիրելիս ավելի ու ավելի հաճախ են ասում՝ գնանք նշելու համեղ ուտելիքի օրը։ Հրաշալի օր է, որը շատ լավ կարելի է նշել նաև տանը։

Ի՞նչն է միավորում համեղ ուտելիքն ու օձերին։ Ոչ մի բանն էլ չի միավորում, իհարկե։ Չէ՛, օրացույցը միավորում է և այն էլ այսօրվա՝ հուլիսի 16–ի էջով․ հուլիսի 16–ը նաև օձերի համաշխարհային օրն է։ Ինչպես գիտեք, միջազգային տոնացույցում քիչ չեն այն օրերը, որոնք նվիրվում են այս կամ այն կենդանատեսակին։ Օձերն էլ իրենց օրն ունեն և դա, ինչպես ասացինք, այսօր է։

Այս սողունների նկատմամաբ վերաբերմունքը միանշանակ չէ․ մարդիկ ավելի հաճախ դրանց չեն սիրում և վախենում են անգամ այն դեպքերում, երբ օձերի նախշերը ակամա հիացմունք են առաջացնում։ Բայց, իհարկե, կան նաև մարդիկ, որոնց շատ հետաքրքրում են օձերի կենցաղը, վարքը, սովորությունները և կա գիտության ճյուղ, որը զբաղվում է դրանց ուսումնասիրությամբ․ օձաբանություն կամ հերպետոլոգիա․ այսպես է այն կոչվում։

Ամառ է, օձերի ակտիվության շրջանը, որի ընթացքում  բոլորս էլ բնության գրկում լինելու առիթներ կունենանք։ Անկախ նրանից՝ ինչպես եք վերաբերվում օձերին, հիանում եք, թե սարսափում, մասնագետները խորհուրդ են տալիս դրանց հանդիպելու դեպքում պահել անվտանգ հեռավորություն՝ 2–2,5 մետր, հանդիպելու դեպքում կտրուկ շարժումներ չանել, երբեք չլինել նախահարձակ, որովհետև, ինչպես պարզվում է, օձերի՝ մարդու վրա հարձակվելու պատճառը պաշտպանական ռեակցիան է․ իրենք՝ օձերը, երբեք առաջինը չեն հարձակվում։

Օձերը տարբեր ժողովուրդների առասպելներում, հեքիաթներում, ժողովրդական հավատալիքներում իրենց ուրույն տեղն ունեն․ հիշու՞մ եք այն հայկական հեքիաթները, որոնցում ջրի ակունքը փակում է հսկա վիշապօձը, գեղեցիկ աղջիկների է կուլ տալիս մի քիչ ջուր բաց թողնելու համար, և միայն քաջ հերոսն է կարողանում նրան գլխատել։ Արևելյան ժողովուրդների մշակույթում օձն իմաստուն է, խորագետ, հին ացտեկներն աստվածացնում էին օձին և անգամ տաճար էին կառուցել նրա համար՝ Փետրավոր օձի տաճարը․․․

Մի խոսքով՝ որքան մշակույթ, այնքան վերաբերմունք, և իհարկե, բոլորն էլ՝ հետաքրքիր, բայց իրական կյանքում աշխատենք խուսափել այս սողունի հետ մոտ շփումից և արշավի գնալուց առաջ անպայման ճշտենք, թե այն վայրում, ուր նախատեսում ենք այցելել, այս սողունների ի՞նչ տեսակներ կան․․․

Օձերն այնքան խորհրդավոր են թվացել մարդկանց և մարդիկ այնքան ուշադիր են ուսումնսաիրել նրանց վարքը, որ անգամ այդ դիտարկումների արդյունքում ասացվածքներ են ծնվել․ օրինակ, օձն իր շապիկը կփոխի, բնավորությունը չի փոխի կամ՝ օձը երբեմն է կծում, չարամիտը՝ ամեն քայլափոխում։

Ամառ է, արձակուրդ. Զարթուցիչ
Այսօր Զարթուցիչում Ճամփորդում ենք Հայաստանով. Որտե՞ղ կարելի է հանդիպել բեզոարյան այծերին, ո՞ր այգում թաքնվել քաղաքի աղմուկից և որտե՞ղ է գտնվում բնության ստեղծած «քարե երգեհոնը»։ Ստեղծագործական արձակուրդ. Ինչպե՞ս սեփական ձեռքերով կավից դիմակ պատրաստել և ո՞ր թանգարանում է բացվել հայկական արհեստների ամենահետաքրքիր ամառային դպրոցը։ Ֆիլմեր և տրամադրություն. ֆիլմեր, որոնք հաստատ կցանկանաք կրկին դիտել այս ամառ։

«Միշտ հաճելի է վերադառնալ սիրելի թեմաներին». Վահան Բադալյանի «Օֆելյայի ստվերների թատրոնը» կրկին բեմում է
Այսօր խոսելու ենք մի ներկայացման մասին, որը ժամանակի ընթացքում ոչ միայն չի կորցրել իր ասելիքը, այլև վերադարձել է բեմ՝ նոր շնչով և նոր սերնդի դերասաններով։ «Օֆելյայի ստվերների թատրոնը» բազմաժանր բեմադրություն է, որը մոտ երկու տասնամյակ առաջ ստեղծել էր ռեժիսոր Վահան Բադալյանը, իսկ այսօր այն վերականգնվել է՝ արդեն նրա ուսանողների մասնակցությամբ՝ Փոքր թատրոնում:

Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ռեժիսոր Վահան Բադալյանին: