Լուրեր

Տեխնոլոգիական նոր հանգրվան՝ Իջևանում

Փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացել է Տավուշի մարզում Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը։ «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Իջևանը և Տավուշը դառնան տեխնոլոգիական հանգրվաններ», — ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Անուշավան Մակարյանը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Բարձր տեխնոլոգաների արդյունաբերության հատուկ նախագծերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի ղեկավար Բելլա Հարությունյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի մենեջեր Պատվական Հախինյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը։

ԳՏՏԿ տնօրեն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել, որ այս տարի առաջին շրջանավարտների համար կմեկնարկեն ինտերնշիփեր, որոնց շրջանակում ծրագրի շրջանավարտները կհամագործակցեն ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ, այդ թվում՝ հեռահար եղանակով, ինչպես նաև Տավուշում շուտով կտրվի նոր “Համակարգչային ճարտարագիտություն” ծրագրի մեկնարկը։

Ցուցադրել ավելի
Back to top button