Ֆինանսական գրագիտություն

Ֆինանսական գրագիտություն․ ինչպե՞ս դրամը մտավ մեր կյանք

Հնում, երբ աշխարհում դեռ նոր էին ձևավորվում առևտրային հարաբերությունները մարդկանց, քաղաքների ու երկրների միջև տեղի էր ունենում ապրանքափոխանակություն։ Այն ապրանքը, որը տվյալ երկրում ուներ մեծ արժեք կամ ավելի պահանջված էր ձեռք էր բերում <<դրամի>> կարգավիճակ և բոլոր ապրանքները վաճառվում կամ փոխանակվում էին տվյալ ապրանքին հարաբերակցելով։ Որոշ երկրներում դրամի նախատիպը կենդանիների թանկարժեք մորթիներն էին, որոշ տեղերում՝ ծովային մթերքները, Հայաստանում՝ ցորենը։

Ավելի ուշ, երբ արդեն ապրանքափոխանակությունը անհարմար էր, ի հայտ եկավ դրամը՝ պղնձե, արծաթե, ոսկե կոպեկների տեսքով։ Դրամներին փոխարինելու եկան թղթադրամները։ Եվ շուտով ամբողջ աշխարհն անցում կատարեց թղթադրամների։ Այսպիսով տնտեսական փոխհարաբերությունների մեջ սկսվեց նոր դարաշրջան։

Ցուցադրել ավելի
Back to top button