Ֆինանսական գրագիտություն

Ֆինանսական գրագիտություն. Ինչպե՞ս 90-ականներին հայկական դրամը մտավ շրջանառության մեջ

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1993 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ից ՀՀ տարածքում որպես օրինական վճարամիջոց սկսեցինք oգտագործել ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը։

25 դրամանոց

ԽՍՀՄ դրամական միջոցը պահպանվեց մինչև 1994 թվականի մարտ ամիսը և դրանից հետո ռուբլին, դուրս մղվեց հայկական դրամաշուկայից՝ տեղը զիջելով Հայաստանի երրորդ հանրապետության անկախ դրամական միջոցին՝ դրամին (AMD)։ Աշխարհը հայկական դրամը ճանաչեց ընդունված միջազգային նորմերին համապատասխան՝ iso4217 կոդով և AMD հապավումով։

50 դրամանոց

Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել և շարունակում է համագործակցել մի շարք դրամ հատող արտասահմանյան ընկերությունների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button