Ֆինանսական գրագիտություն

Ինչպե՞ս ճիշտ հաշվարկել բիզնեսի բյուջեն․ ուղեցույց կազմակերպությունների համար

Պետության և ընտանիքի բյուջեն, մեծ հաշվով, իրար նման են՝ ըստ մուտքային գումարի, հաշվարկվում են հավանական դրամական ելքերը և պլանավորում ընդհանուր գումարի ծախսը։

Բիզնեսի ու կազմակերպությունների բյուջեն, թեև տրամաբանությամբ նման է նախորդող երկուսին, բայց մի շարք տարբերություններ էլ ունի։ Այստեղ բացի մուտքային և ելքային գումարից պետք է մտածել շահույթի ու հավանական ռիսկերի մասին։

Բյուջեի պլանավորման օրինակ

Եթե 90-ականներին մարդիկ ուղղակի ստեղծում էին բիզնեսը՝ կա՛մ կլինի, կա՛մ չի լինի տարբերակով, ապա այսօր առավել քան մանրակրկիտ պիտի հաշվարկել յուրաքանչյուր ծախսն ու հավանական ռիսկերը։ Սակայն, ֆինանսական վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը նշում է, որ Հայաստանի բիզնես ընկերությունների զգալի մասը չի կարողանում ճիշտ հաշվարկել իր բյուջեն։ Նրանց պլանավորման ու հաշվարկների զգալի մասը վերաբերում է հարկային հաշվառմանն ու հարկային պլանավորմանը։ Ըստ ֆինանսական վերլուծաբանի, առանց ֆինանսական կանխատեսումների ու վերլուծությունների, մի օր ընկերությունները կգանգնեն ֆինանսական դժվարությունների առաջ։

Դժվարություններից խուսափելու և մոտավոր ծախսերը հասկանալու համար առաջին հերթին պիտի պլանավորել բյուջեն՝ ներառելով բոլոր հաստատված և հնարավոր ծախսերը։

Բյուջեի պլանավորման օրինակ
Ցուցադրել ավելի
Back to top button