Ֆինանսական գրագիտություն

Հենրի Ֆորդ․ հանճարեղ բիզնեսմեն, թե՞ հաջողակ մարդ․ Ֆինանսական գրագիտություն

Ինչպե՞ս է լինում, որ մի ընկերությունը ստեղծվում և շուկայից արագ անհետանում է, իսկ մյուսները՝ տասնամյակներով, անգամ դարերով մնում են շուկայում և բավական մեծ կապիտալ կուտակում ու համարվում իրենց ոլորտում աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկը։

Նման մի ընկերություն էլ Հենրի Ֆորդի ստեղծած մեքենաշինական Ford Motor Company ընկերությունն է։ Ստեղծվել է 1903 թվականին, ունեցել բազում անհաջողություններ, բայց այսօր իր ուրույն տեղն ունի մեքենաշինական աշխարհում։ Եվ երբ ասում են՝ մատչելի և որակյալ մեքենա, զգալի մասը մատնանշում է հենց Ֆորդ ընկերության մեքենաները։

Հենրի Ֆորդը, հիմնելով ընկերությունը, շուտով տարաձայնություններ է ունենում ֆինանսական ներդրողների հետ ու հեռանում ընկերությունից՝ գրպանում ունենալով 900 ամերիկյան դոլար և ընկերության անունն օգտագործելու հնարավորություն։ Ինչպե՞ս նրան հաջողվեց 900 դոլար նախնական կապիտալով ստեղծել հզոր մեքենաշինական կայսրություն։

Ֆորդը իր էությամբ նորարար էր՝ սիրում էր աշխատանքում այնպիսի նորարարություններ անել, որոնք կհեշտացնեին արտադրական գործընթացը և ամենակարևորը՝ քիչ ծախսեր կպահանջեին։Այսպես ստեղծեց <<հոսքային գծի>> գաղափարը։ Բացի այս, այն ժամանակ մեքենաշինական ինժեներիան զարգացած չէր և Ֆորդն, ի զարմանս մրցակիցների, քիչ գումար չէր ներդնում իր աշխատողներին մասնագիտական կրթություն տալու համար։ Արդյունքում կանխեց իր մասնագետների հոսունությունը, երկրորդ՝ մրցակիցներից <<խլեց>> լավագույն ինժեներներին։

Ներդրողներ հեշտ չէր գտնելը, որովհետև Ֆորդն առաջինը չէր, ով մեքենա էր արտադրում, սակայն, առաջինն էր, ով ստեղծում էր մեքենաներ բոլորի համար։

100 դոլար աշխատավարձ ունեցող մարդկանց համար սկզբում իր մեքենաները վաճառում էր 1100-1700 դոլարի սահմանում, հետո 800, հետո՝ 350։ Այսպես մոտ մեկ տասնամյակում հայրենի Դեթրոյթում գրեթե բոլորը վարում էին Ֆորդ մեքենաներ։

Ֆորդին հաճախ էին մեղադրում՝ աշխատողների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ, վերահսկում էր գրեթե ամեն բան՝ նրանց ուտելու, ծխելու, հանգստի ժամերը։ Վերահսկողության տակ էր անգամ աշխատակիցների անձնական կյանքը։ Ֆորդի համար սա աշխատանքային կարգ ու կանոն հաստատելու կարևոր պայման էր։

Ֆորդը չէր երզում հարստություն կուտակել, երազում էր մի այնպիսի բան ստեղծել, որը կմնա պատմության մեջ։

Ներկայումս Ford Motor Company-ն ղեկավարում է Ֆորդի ծոռը՝ Ֆորդ կրտսերը։ Վերջին 5 տարիներին ընկերության շահույթը չի փոխվել՝ 156-160 միլիարդ դոլարի միջակայքում է տատանվում։ Ասում են՝ պատճառը մեկն է՝ ծոռը հավատարիմ է Ֆորդ ավագի որդեգրած ռազմավարությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button