Մեկնարկ

Նախագծային ուսուցումը երեքի դիտանկյունից. Մեկնարկ

Շարունակում ենք ամբողջացնել նախագծային ուսուցմանը նվիրված զրույցների շարքը։ Այս անգամ արևելագետ Միքայել Հովհաննիսյանը նախագծային ուսուցման գործընթացը դիտարկում է երեք տեսանկյունից՝ սովորողի, սովորեցնողի և կրթության կազմակերպչի։
-Իրականում այս գործընթացում կարելի է պատկերացնել ավելի շատ գործող անձանց, օրինակ, առաջինը մեր մտքին կգան ծնողները, որպես պրոցեսի ևս մեկ մասնակից, բայց այս երեքը առանցքային են գործառնական իմաստով, որովհետև իրենք այս գործընթացի առաջնային շահառուներն ու առաջնային մասնակիցներն են։ Ես կարծում եմ, այս երեքը հավասարազոր են, բայց մեկ է, կրթական պրոցեսի ամենակարևոր շահառուն այն մարդն է, ով եկել է ինչ-որ բան ստանալու և որպես վերջնարդյունք կրթված դուրս գալու։ Եվ ուրեմն՝ քննարկումն սկսենք սովորողից,- նշում է փորձագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button