Ռադիոլաբ

Plug and Play Armenia. ինչպես են հայկական ստարտափները դուրս գալիս միջազգային շուկա

Այսօր աշխարհում ամեն օր ծնվում են հազարավոր նոր գաղափարներ։ Բայց գաղափար ունենալը դեռ բավարար չէ. այն պետք է վերածել արտադրանքի, գտնել թիմ, ներդրող, առաջին հաճախորդներին և, ամենակարևորը, դուրս գալ համաշխարհային շուկա։

Հայաստանում նույնպես գնալով ավելի շատ երիտասարդներ են փորձում ստեղծել տեխնոլոգիական լուծումներ, որոնք կարող են մրցունակ լինել ոչ միայն այստեղ, այլև ամբողջ աշխարհում։ Բայց ինչպե՞ս է գաղափարը դառնում ստարտափ, իսկ ստարտափը՝ միջազգային ընկերություն։ Ո՞վ է օգնում անցնել այդ ճանապարհը, և ի՞նչ հնարավորություններ կան այսօր մեր երկրում։

Այս հարցերի շուրջ էլ կզրուցենք մեր այսօրվա հյուրի հետ։ Կանդրադառնանք նաև հուլիսի 9-ին կայանալիք Plug and Play Expo միջոցառմանը, որտեղ 18 հայկական ստարտափներ կներկայացնեն իրենց նորարարական նախագծերը ներդրողների, տեխնոլոգիական համայնքի և միջազգային գործընկերների առջև։

Ռադիոլաբում հյուրընկալել ենք Plug and Play Armenia-ի տնօրեն Սոնա Գրիգորյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button