Ռադիոլաբ

«ԴիջիԿոդ 2026». ինչպե՞ս են դպրոցականները դառնում տեխնոլոգիական առաջնորդներ

Մայիսի 30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլը։ Մրցույթի մարզային փուլերն այս տարի ունեցել են 1320 մասնակից, որոնցից հանրապետական փուլ են անցել 147-ը։

Մրցույթը, որն անցկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ճարտարագիտական կրթության «Արմաթ» ազգային ծրագիրը, նպատակադրված է նպաստել պատանիների ալգորիթմական մտածողության զարգացմանը և բացահայտել վաղվա տեխնոլոգիական առաջնորդներին։

«ԴիջիԿոդ 2026» մրցույթին ներկայացված էին մի շարք անվանակարգեր՝ վիրտուալ լաբորատորիաներ, սարքերի ինտեգրում, հեքիաթներ, համակարգչային խաղեր, ինտերակտիվ անիմացիա, ֆինանսական գրագիտություն, Կրիայ և Python օլիմպիադաներ:

Հաղթողները պարգևատրվեցին դրամական մրցանակներով, «Արմաթ» տեխնոճամբարի ուղեգրերով և արժեքավոր այլ նվերներով։

Ռադիոլաբում հյուրընկալել ենք ճարտարագիտական կրթության «Արմաթ» ազգային ծրագրի ղեկավար Մայա Շահումյանին, Երևանի թիվ 35 հիմնական դպրոցի աշակերտ Դաթիս Բահրամիզադեին, Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Ալեքս Նիկողոսյանին և նույն դպրոցի Արմաթ խմբավար Վերգինե Հարությունյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button