Լուրեր

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվել է «Կենսաբանություն» առարկայի 37-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը:

Օլիմպիադային մասնակցել են 78 երկրների 300-ից ավելի մասնակիցներ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ: Հայաստանի թիմը ներկայացրել են «Հերացի» ավագ դպրոցի 12–րդ դասարանի աշակերտներ Հովհաննես Սարգսյանն ու Ստելլա Բադալյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արեգ Գալստյանը։ Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (մոլեկուլային կենսաբանություն և կենսաքիմիա, կենդանիների ֆիզիոլոգիա, կենդանիների մորֆոլոգիա և դասակարգում, բույսերի հաշվարկային կենսաբանություն) աշխատանքներ։

Արեգ Գալստյանն արժանացել է արծաթե մեդալի, Հովհաննես Սարգսյանը՝ բրոնզե մեդալի, իսկ Սամվել Հարությունյանը՝ գովասանագրի։

Թիմը ղեկավարել են Սյուզան Մարությանը (ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց), Հակոբ Փերիխանյանը (ԵՊՀ) և Գևորգ Ավանեսյանը («Հերացի» ավագ դպրոց):

Ցուցադրել ավելի
Back to top button