
Մեկնարկը տրվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով։ Ֆիլմը 2025 թվականի օգոստոսին արդեն իսկ բացել է Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը։ Դրանից ի վեր այն ճամփորդել է բազմաթիվ մայրցամաքներով և վերջապես ներկայացվել է իր հայրենի՝ Արտոյի երկրի հանդիսատեսին։
Փառատոնի մեկնարկը տրվել է Chora Gavit: A Score for Moving Bodies տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով, որը կինոփառատոնի մուտքը վերածել է ստեղծագործական իրադարձության։ Այն իրականացվել է hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
Միջոցառման շրջանակում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Ջեսիքա Հաուսներին է հանձնել «Ոսկե ծիրանի վարպետ»մրցանակը։ Փառատոնային ծրագրում ընգրկվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Այն կտևի մինչև մինչև հուլիսի 19-ը։
Կինոփառատոնի ծրագիրը՝ https://gaiff.am/arm:



