Մեկնարկ

Խոհարարի գործը՝ անփոխարինելի. Մեկնարկ

Հունիսի 19–21–ին Երևանի մարզահամերգային համալիրում անցկացվեց PROFOOD ARMENIA 2026-ը՝ HoReCa ոլորտի տարածաշրջանային ամենամասշտաբային իրադարձությունը, որին մասնակցեցին նաև մեր հյուրերը՝ Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհի  Սիրանուշ Դալլաքյանը, քոլեջի արդեն շրջանավարտներ Էդգար Տոնականյանը և Համլետ Մարտիրոսյանը։  Երեքն էլ փառատոնի խոհարարական մրցույթում մեդալներ են նվաճել։

Մեր հյուրերի հետ զրույցը  փառատոնին իրենց մասնակցության մասին է և այն մասին, թե ինչու են ընտրել այս մասնագիտությունը՝ խոհարար։

«Որքան էլ զարգանան տեխնիկան, տեխնոլոգիաները, դրանք կարող են օգնել խոհարարին, բայց խոհարարի գործը լիարժեք անել չեն կարող, որովհետև խոհանոցում պետք է սեր ներդնել, և ցանկացած խոհարար ինքն իր մեջ գիտի, որ խոհարարի մեծ գաղտնիքը սիրով պատրաստելն է և մասնագիտությանը սիրով մոտենալը»,–ասում է Էդգարը։ Նրան, ի դեպ, մրցույթում մեդալ նվաճելուն շատ օգնել են տատիկի՝ ավանդական կերակրատեսակների բաղադրատոմսերը, Համլետին և Սիրանուշին՝ հեղինակային բաղադրատոմսերը։ Բայց ամենից ավելի, թերևս, կարևոր է եղել մասնագիտությանը ստեղծագործաբար մոտենալը։

Ցուցադրել ավելի
Back to top button