Ռադիոարվեստանոց

«Ուզում եմ ցուցահանդեսի ժամանակ լիարժեք անկեղծ լինենք ու նայենք կտավներին, ինչպես կնայեինք մեզ». Ռադիոարվեստանոց

Կա արվեստ, որը նախ տեսնում ենք, հետո՝ հասկանում։ Եվ կա արվեստ, որը նախ զգում ենք, հետո միայն փորձում բացատրել։ Երբեմն մեկ գույնը կարող է ասել ավելին, քան երկար պատմությունը, իսկ մեկ կտավը՝ բացել մի ամբողջ ներաշխարհ։

Այսօր խոսելու ենք մի ցուցահանդեսի մասին, որը խոստանում է դառնալ զգացմունքների, հիշողությունների և ինքնաճանաչման յուրօրինակ ճանապարհորդություն։

Մեր հյուրն է նկարչուհի Արփի Չոբանյանը, որի անհատական ցուցահանդեսը կրում է խորհրդանշական՝ «Սիրո պարը» խորագիրը։ Ի՞նչ է պարում սերը, երբ այն հայտնվում է կտավի վրա, և ինչպե՞ս են զգացմունքները վերածվում գույների ու պատկերների։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները կփորձենք գտնել այս թողարկման ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button