Ռադիոլաբ

40 հազար եվրո՝ կանաչ գաղափարների համար. Հայաստանում մեկնարկել է GreenTech Academy-ն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը պաշտոնապես գործարկել են GreenTech Academy-ն՝ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտի ստարտափների համար նախատեսված առաջին մասնագիտացված ինկուբացիոն ծրագիրը։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում մինչև 15 ընտրված ստարտափ թիմի՝ անցնելու տեխնիկական և բիզնես դասընթացների համակարգված փուլ։ Այս լուծումների մուտքը շուկա արագացնելու նպատակով ակադեմիան սահմանել է 40 000 եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ:

Ակադեմիան բաց է 16 տարեկանից բարձր ուսանողների, ինչպես նաև ավելի լայն շրջանակի ներկայացուցիչների համար:

Ռադիոլաբում հյուրընկալել ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության GreenTech Academy ծրագրի ղեկավար Կիմա Ղուլյանին և օպերացիոն մասին պատասխանատու Գևորգ Ռաշոյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button