Այսօր պատմելու ենք Երևանում գործող «Տիեզերագնաց» ինժեներական լաբորատորիայի մասին: Կենտրոնը ոչ ֆորմալ կրթական մեթոդներով պատրաստում է կրտսեր ինժեներների: Լաբորատորիայի կրթական ծրագրերը ներառում են էլեկտրոնիկայի, անօդաչու թռչող սարքերի նախագծման և կառավարման, միկրոկոնտրոլերների ծրագրավորման, ինչպես նաև հարակից այլ ուղղություններ։
Ռադիոլաբում հյուրընկալել ենք «Տիեզերագնաց» ինժեներական լաբորատորիայի հիմնադիր Արմեն Դարբինյանին:





