Այսօր՝ եթերում
Շրջակա միջավայրի համաշխարհային օր. ինչպե՞ս կարող ենք ամենօրյա փոքրիկ քայլերով հոգ տանել մեր մոլորակի մասին։
Մշակութային անցուդարձ
«Մեկ կադր» 24-րդ միջազգային փառատոն. կծանոթանանք հունիսի 8-15-ը սպասվող կինոդիտումներին և վարպետության դասերին։
Երևանի Բալետային 4-րդ միջազգային փառատոն. Թումոյի այգում շարունակվում է բալետային տոնը:
«Եվրոպական հնագիտության օրեր». հունիսի 12-14-ը կարող ենք այցելել պեղավայրեր և հետազոտական կենտրոններ՝ բացահայտելու հնագիտության գաղտնիքները։
Կանդրադառնանք նաև «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրին, ինչպես նաև «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի «Ես կոլեկցիոներ եմ» կրթական ծրագրին։





