Զարթուցիչ

Զարթուցիչի հյուրասրահում Ա․ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի թիմն է

Ամառային արձակուրդն ընթացքի մեջ է․թե ինչպես կանցնի այն, օրը հետաքրքիր, բովանդակալից և ուրախ դարձնելու մեր ունակությունից է կախված։

Մեր բոլոր այն տարեկիցների համար, ովքեր արձագանքեցին Ռադիո Արևիկի հայտարարած՝ «Արդեն 100 տարի «Խոսում է Երևանը»» դպրոցական թիմերի մեդիա-մրցույթին, հունիսի առաջին քսանօրյակը, հաստատ, շատ հետաքրքիր և տպավորություններով լի է անցնելու․ չէ՞ որ հունիսի 1–ից մեկնարկել է մրցույթի ստեղծագործական փուլը, երբ թիմերը պետք է իրականացնեն նախագծերի հետ կապված իրենց ուսումնասիրությունները, հետազոտությունները, հարցազրույցները․․․

Մի խոսքով՝ հագեցած ժամանակ է լինելու, ինչպես և ակնկալում էին Ռադիոտուն շրջայցի եկած բոլոր թիմերն ու թիմերի ղեկավարները։ Առաջին փուլի ընթացքում մասնակից թիմերը հյուրընկալվեցին Ռադիոտանը։ Հյուրընկալված թիմերից մեկն էլ Երևանի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի թիմն էր, որի հետ կծանոթանանք այսօր։

Ներկայացնենք մեր հյուրերին․ Երևանի Ա․ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի հայկական բաժնի համակարգող, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Դիցուհի Սարգսյան և կրթահամալիրի 10–րդցիներ Տաթև Նազարյան, Ռուզաննա Սարգսյան, Մարի Ադամյան։

Ցուցադրել ավելի
Back to top button