Այսօր ձեզ կպատմենք Երևան քաղաքի պատմության թանգարանի ամառային դպրոցի մասին, որն ի դռները կբացի հունիսի 15-ից ու կշարունակվի մինչև օգոստոսի 15-ը։ «Իմ Երևանը թանգարանում» խորագրով ամառային դպրոցը նախատեսված է 8-ից 13 տարեկան երեխաների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան շաբաթական 3 օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 11:00-ից 14:00-ն բացահայտել մեր մայրաքաղաքի գաղտնիքները։
Ծրագիրը շատ հետաքրքիր ու հագեցած է՝ խաղ-էքսկուրսիաներ, «Երևան 2800» գորգի հետ կապված ինտերակտիվ օր, ծիսական տիկնիկների պատմության բացահայտում և նույնիսկ նկարչական արվեստանոց։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մասնակիցները հնարավորություն կունենան տեսնելու նաև թանգարանի ֆոնդերը, այսինքն՝ այն ամենը, ինչը սովորական այցելուներին հասանելի չէ։





