Ֆինանսական գրագիտություն

Ո՞վ կարող է պետությունից կենսաթոշակ ստանալ․ Ֆինանսակամն գրագիտություն

Հասնելով մի տարիքի մարդը դառնում է անաշխատունակ և պետությունը սկսում է հոգ տանել քաղաքացու մասին՝ կենսական կարիքները հոգալու համար վճարելով ամսական որոշակի գումար։ Այլ կերպ ասած՝ պետությունը որոշակի տարիքից սկսած (ՀՀ-ում կանանղ 63 տարեկանից, տղամարդկանց ՝65) վճարում է կենսաթոշակ։

Կենսաթոշակը հաշվարկվում է՝ կախված, թե ունի արդյոք տվյալ քաղքացին աշխատանքային ստաժ, թե՝ ոչ։ Եթե անգամ քաղաքացին ամբողջ կյանքում չի աշխատել և չունի աշխատանքային ստաժ, նա միևնույնն է կստանա կենսաթոշակ։ Նախնական հաշվարկները սկսում են 18 հազար դրամից։

Երբ ասում ենք՝ կենսաթոշակ, առաջինն ինչ պատկերացնում ենք տարեց մարդիկ են, սակայն, որոշակի դեպքերում պետությունը կենսաթոշակ է վճարում նաև կենսաթոշակային տարիքին չհասած քաղաքացիներին։ Օրինակ՝ զինվորական ծառայություն իրականացրած մարդկանց, զինհաշմանդամներին, հիվանդությունների պատճառով հաշմանդամության կարգ ստացած մարդկանց, կերակրողից զրկված մարդկանց, առավել վտանգավոր տեղերում (քիմիական գործարանում, ատոմակայանում) աշխատած քաղաքացիներին և այն քաղաքացիներին, ում՝ մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը, աշխատանքային ստաժը գերազանցում է 25 տարին։

Կենսաթոշակը տրվում է ցմահ։

Ցուցադրել ավելի
Back to top button