Ֆինանսական գրագիտություն

Էքպերեմենտալ բիզնեսի ու խելահեղ մարքեթինգի նախահայրը՝ McDonald’s

Թեև արագ սննդի այս ցանցերը Հայաստանում չկան, բայց դրանց մասին գիտենք բոլորս։ 1940 թվականին, երբ Մակդոնալդս եղբայրները որոշեցին Կալիֆոռնիայում փոքրիկ ռեստորան հիմնել, չգիտեին, որ ընդամենը մի քանի տարի անց այդ ռեստորանը վերածվելու էր արագ սննդի ցանցի ու նախ տարածվելու ամբողջ ԱՄՆ-ով, հետո՝ աշխարհով։

Առաջին ռեստորանը Կալիֆոռնիայում

Ռեստորանի գործերը 40-ականներին հիանալի էին գնում, մինչ այն պահը, երբ վրա հասավ տնտեսական ճգնաժամը և դիմակայելու համար պետք էր նոր բաներ մտածել։ Հենց այս շրջանում էլ եղբայրները որոշեցին ներդնել <<ինքնասպասարկման>> համակարգը։ Սպասարկման և հաճախորդի ծախսած ժամանակը կրճատելու համար անգամ այսպիսի բան էին մտածել՝ հաճախորդն առանց մեքենայից դուրս գալու, կատարում էր իր պատվերն ու ստանում այն։

Թեև բիզնեսի մեջ այս նորարարությունները խնդիրներ էին առաջացնում, բայց եղբայրները չվախեցան նորարարություններից ու հաջողեցին։ Ի դեպ, շատ հարցերում հենց McDonald’s-ի էքպերեմենտալ բիզնեսի նախադեպն է՝ թե՛ աշխատանքի կազմակերպման, թե՛ բիզնես լուծումների մասով։

McDonald’s-ի աշխարհագրական սփռվածությունը

Գաղտնիք չէ, որ McDonald’s-ը աշխարհում հայտնի է իր մարքեթինգային գրագետ ու զարմացնող քայլերով, դրանցից մեկն էլ <<փայլուն մետաղադրամներն>> էին։ Արագ սննդի կետերում կային հատուկ մարդիկ, որոնք ամեն առավոտ փայլեցնում էին մանրի համար նախատեսված մետաղադրամները, որպեսզի հետագայում դրանցով գործարք կատարելու ժամանակ տեսնելիս՝ ևս մեկ անգամ հիշեին McDonald’s-ի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button