Ֆինանսական գրագիտություն

Մայր գումար, տոկոսներ․ ի՞նչ է վարկը

Երբ մի սուբյեկտի մոտ(կլինի անձ կամ կազմակերպություն ) առաջանում է ֆինանսական ռեսուրսների նկատմամբ պահանջ, իսկ մյուս սուբյեկտի մոտ՝ ֆինանսական ռեսուրսների ավելցուկ, երբ հետագայում մասնագիտական կառույցներ են ի հայտ գալիս այս գործընթացները կարգավորելու՝ մեկի մոտից վերցնելով՝ տալ մյուսին, այդ ժամանակ տեղի է ունենում դրամաշրջանառություն։ Մեկից վերցնելով՝ մյուսին տոկոսադրույքով փոխանցելու երևույթը կոչվում է վարկի տրամադրում։

Կան վարկերի շատ տեսակներ, որոնք կարելի է խոշորացնել մի քանի խմբերում՝՝ սպառողական վարկեր, երբ վարկային կազմակերպություններն ու բանկերը սուբյեկտներին տրամադրում են որոշակի, առանց որևէ կոնկրետ նպատակի դրամական միջոցներ, բիզնես վարկերը, որոնք կարող են տրամադրվել որոշակի բիզնես պլանի կամ արդեն առկա բիզնեսի դեպքում, այս վարկատեսակները պարտադիր վերահսկվում են, հիփոթեքային, գյուղատնտեսական վարկերը, ինչպես նաև լիզինգը։

Շատերը վարկային պայմանագրում հանդիպած կլինեն երկու տեսակի տոկոսադրույքի՝ հաշվարկային և փաստացի։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում սրանք։ Ենթադրենք՝ դուք ստանում եք վարկ 15 տոկոս հաշվարկային տոկոսադրույքով, բայց վարկը ստանալու համար կատարում եք նաև այլ մուծումներ՝ միանվագ վարկի տրամադրման , վարկի սպասարկման գումար և այլն։ Երբ վարկը տրամադրող կազմակերպությունը հաշվարկում է բոլոր հարակից ծախսերը վարկառուի համար, դա վերածում է տոկոսի և ավելացնում այն հաշվարկային տոկոսին, որի մասին նախապես պայմանավորվածություն կար։

Ցուցադրել ավելի
Back to top button