Ֆինանսական գրագիտություն

Puma և Adidas. բիզնես մրցակցություն

Չկա առանց մրցակցության բիզնես, բայց այս երկու ընկերությունների մրցակցությունը մտավ պատմության մեջ և բիզնեսի աշխարհում ամենահայտնի ու կոշտ մրցակցություններից մեկն է եղել: Սակայն, նրանց պատմությունը թշնամանքից չի սկսել: Քչերը գիտեն, որ եղբայրներ Ադոլֆ և Ռուդոլֆ Դասլերները 1920-ականներին հիմնադրեցին մի ընկերություն, որը զբաղվում էր կոշիկի արտադրությամբ: 1924 թվականին, նրանք այդ ընկերությանը անուն տվեցին՝ <<Դասլեր եղբայրների կոշիկի ֆաբրիկա>>: Ֆաբրիկան կարճ կյանք ունեցավ, որովհետև եղբայրները շուտով վիճեցին ու բաժանեցին այն ժամանակ արդեն իսկ հաջողած բիզնեսը:

Արդյունքում ստեղծվում են Puma և Adidas ընկերությունները, որոնք բավական երկար ժամանակ մրցակցել են իրար հետ: Ադոլֆը՝ Adidas-ի հիմնադիրը, նոր գաղափարների և նորարարությունների մեծ կողմնակից ու սիրահար էր, իսկ Ռուդոլֆը՝ Puma-ի հիմնադիրը, ավելի հմուտ էր նոր ծանոթություններ հաստատելու և ապրանք վաճառելու հարցում:

Դեռ 100 տարի առաջ, երբ եղբայրներն ունեին ընդհանուր բիզնես, այդ բիզնեսի հիմքում մի մարկեթինգային քայլ դրվեց, որը պահպանվում է մինչ այսօր՝ համագործակցել մարզիկների հետ: Այսօր էլ հաճախ կարելի է տեսնել, որ այս կամ այն մարզիկը ընկերությունների արտադրական որևէ ճյուղի դեմքն է:

Ցուցադրել ավելի
Back to top button