Ֆինանսական գրագիտություն

Ի՞նչ է ավանդը և ո՞րն է բանկի օգուտը ավանդից

Խնայողությունները պահելու տեսակներից մեկը դրանք բանկին վստահելն է ավանդի տեսքով։ Սակայն, սա չի նշանակում, որ ավանդներ կարող են ներդնել միայն ֆիզիկական անձիք, ավանդներ կարող են ներդնել և՛ իրավաբանական անձիք, և՛ տարբեր կազմակերպություններ։

Եթե պարզ ձևով փորձենք բացատրել, թե ինչ է ավանդը, կստացվի նման պատկեր՝ ավանդը, ֆիզիակական կամ իրավաբանական անձանց մոտ առկա դրամական այն խնայողություններն են, որոնք տրամադրում են բանկին որոշակի տոկոսավճարների տեսքով եկամուտ ստանալու համար։

Ավանդից օգուտները երկուստեք են՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը գումար է կուտակում, իսկ բանկը ավանդային խնայողությունների հաշվին կարողանում է վարկեր տրամադրել այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և գումար աշխատել։

Ցուցադրել ավելի
Back to top button