Ֆինանսական գրագիտություն

Բիզնեսի ֆինանսական հոսքերի կառավարում․ ի՞նչ է դա ու ինչպե՞ս անել

Բիզնեսի գրագետ վարումը ենթադրում է ոչ միայն բյուջեի պլանավորում, այլ նաև ֆինանսական հոսքերի կառավարումը։ Բիզնեսի համար գոյություն ունի ֆինանսական հոսքերի երկու ուղղություն՝ երբ դրամական միջոցները(ներդրումների, եկամուտի, շահույթի տեսքով) <<մուտք են գործում>> ընկերություն և հակառակ կողմը, երբ կազմակերպությունը որոշակի ծախսեր է կատարում։

Ելքային ու մուտքային ֆինանսական միջոցների վերահսկումը կոչվում է ֆինանսական հոսքերի կառավարում։ Ըստ ֆինանսական վերլուծաբան Սողոմոն Միրզոյանի, պետք է կանխատեսել ֆինանսական հոսքերը և փորձել հասկանալ, թե ժամանակին որ՝ մուտքային , թե ելքային դրամական միջոցները պետք է նվազեցնել, թե ավելացնել։

Ֆինանսական հոսքերի կառավարումը ենթադրում է, որ կազմակերպության՝ ֆինանսների գծով պատասխանատուները պիտի կարողանան վերլուծել, կանխատեսել ու որոշակի սպասելիքներ ներկայացնել դրամական հոսքերի վերաբերյալ։ Մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս պլանավորել բոլոր ծախսերը։

Ցուցադրել ավելի
Back to top button