Ֆինանսական գրագիտություն

Արժե ստարտափում ներդրում անել, թե՞՝ ոչ․առավելություններ ու ռիսկեր

Վերջերս շատ են խոսում  ստարտափների մասին, իսկ Հայաստանում հիմնականում խոսում են տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող  նորաստեղծ ընկերությունների,  դրանց ֆինանսավորման ու այդտեղ ներդրումներ անելու մասին։

Ցանկացած ֆինանսական ներդրում իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում, իսկ ստարտափների դեպքում (քանի որ դրանք նորաստեղծ են) ռիսկերը կրկնապատկվում ու եռապատկվում են։

Ըստ ֆինանսական վերլուծաբան Սողոմոն Միրզոյանի, ստարտափներում ներդրումներ անել արժի, սակայն ռիսկերը  հաշվարկելուց ու լավ ծանրութեթև անելուց հետո։

«Ինչի՞ հետ է կապված ռիսկայնությունը։ Արդյո՞ք հասարակության կողմից կամ տնտեսության տեսանկյունից ընկալելի կլինի այն նոր պրոդուկտը, որը պատրաստվում է առաջարկել ստարտափը»։

Այսինքն՝ մինչև ներդրումներ ներգրավելը ստարտափ հիմնադիրները պիտի սկսեն ուսումասիրել մի քանի կարևոր բան՝

Շուկային պետք է իրենց արտադրանքը

Ի՞նչպես կընկալվի հասարակության կողմից

Արդյո՞ք կունենա սպառման այն ծավալները, որոնք նախատեսվում են։

Իսկ ներդրողներն էլ, իրենց հերթին, պիտի հասկանան, թե ինչքան ժամանակում կկարողանան հետ բերել իրենց ներդրածն ու ավել գումար աշխատել ու ինչքան շահավետ է հենց այդ արտադրանքի, ծառայության մեջ ներդրում անելը։

Ցուցադրել ավելի
Back to top button