Ֆինանսական գրագիտություն

Բիզնեսի ծախսերը․ ո՞վ ու ինչպե՞ս է տնօրինում եկամուտը. Ֆինանսական գրագիտություն

Եթե կա բիզնես, կա նաև ռիսկ։ Պարզապես այն կարող է լինել շատ մեծ, կամ շատ փոքր, հիմնավորված, կամ չհիմնավորված, կառավարելի, կամ չկառավարվող։ Հայաստանի Ֆինանսների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանի կարծիքով՝ առավել վտանգավոր է, երբ կա ռիսկ, բայց բիզնես ղեկավարը չգիտի՝ ինչպես կառավարել այն․ «Եվ դրանից էլ ավելի վտանգավոր է, երբ բիզնեսի ղեկավարն առհասարակ չգիտի, որ կա ռիսկ»,- կարծում է Սողոմոն Միրզոյանը։

Բիզնեսը ստեղծվում է կարճաժամկետ՝ փող աշխատելու՞, թե՞ երկարաժամկետ՝ բիզնեսը զարգացնելու նպատակով։ Բիզնեսից ստացված եկամուտը սեփականատիրո՞ջն է, թե՞ հենց բիզնեսինը, ո՞վ և ինչպե՞ս պիտի ծախսի այն։ Օգտակար թվացող ո՞ր ծախսերից բիզնեսը կարող է հրաժարվել և անիմաստ թվացող ի՞նչ ծախսեր կարող է անել, որպեսզի ծաղկումն ու զարգացումն ավելի հնարավոր դառնա։

«Ֆինանսական գարգիտության» հերթական թողարկումը բիզնեսի ծախսերի մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button