Ֆինանսական գրագիտություն

Ումի՞ց է գնում կատարում պետությունը․ պետական գնումների ընթացակարգ

Մասնավոր ընկերությունը ցանկացած պահի՝ գնահատելով իր կարիքները և ֆինասնական ռեսուրսների առկայությունը, կարող է կատարել ցանկացած գնում։ Սակայն պետական համակարգի համար գնում կատարելը տեղի է ունենում «Գնալ շուկա, գնել անհրաժեշտ ապրանքը» սխեմայից շատ ավելի բարդ ու երկար ընթացակարգով։

«Պետական համակարգի ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու համար մշակված է պետական գնումների համակարգ, այսինքն՝ մրցութային կարգով տեղի է ունենում որոշակի ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերում»,- պատմում է Հայաստանի Ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը։

Ի՞նչ է պետական գնումն ու ի՞նչ ընթացակարգով է այն կատարվում, ինչո՞վ է կարևոր, ի՞նչ հնարավորություններ է տալիս պետությանն ու բիզնեսին։ Հարցերի պատասխանները ստացել ենք հաղորդման փորձագետ Սողոմոն Միրզոյանի և գնումների փորձագետ Սպարտակ Ծատինյանի հետ։

«Ֆինանսական գրագիտության» հերթական թողարկումը պետության և բիզնեսի մեջ՝ համագործակցություն, բիզնեսի և այլ բիզնեսի մեջ՝ մրցակցություն ստեղծող պետական գնումների ընթացակարգի մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button