Ֆինանսական գրագիտություն

Հայն, ով ուզում էր թռչել․ Քըրք Քըրքորյանի հաջողության պատմությունը

Նրա հայրը ձմերուկ վաճառող էր, ինքը մանկության տարիներին արել է ամեն տեսակ աշխատանք՝ թերթ վաճառելուց, մինչև բանվոր ու կենդանիներ խնամող։ 8-րդ դասարանում ստիպված եղավ կիսատ թողել կրթությունը։ 1917 թվականին ծնված Գրիգոր Գրիգորյանը՝ ավելի հայտնի Քըրք Քըրքորյանը 2008-ին արդեն Կալիֆորնիայի ամենահարուստ մարդն էր։ Եվ չնայած կյանքի վերջին փուլում ունեցվածքը նվազում էր՝ վերջին՝ 98-րդ տարում այն դեռ գնահատվում էր շուրջ 4.4 մլրդ ԱՄՆ դոլար:

Բռնցքամարտի մեջ մեծ հաջողություններ ուներ, բայց որոշեց ճախրել ոչ թե այդ ոլորտում, այլ երկնքում․երկրորդ համաշխարհային պատերազմին կյանքը վտանգի ենթարկելով թռիչքներ էր իրականացնում և ստացած առաջին եկամտով ձեռք բերեց իր առաջին օդանավը։

«Յուրաքանչյուր հայ Քըրքորյան ասելով պատկերացնում է մի մարդ ով աշխարհին տվել է անհամեմատ ավելի շատ բան, քան վերցրել է»,- ասում է Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը, ով հաղորդման ընթացքում պատմել է, թե ինչ ճանապարհով, ինչ դժվարություններով ու հաջողություններով Քըրքորյանը դարձավ հենց այնպիսին, ինչպիսին նրան ճանաչում է աշխարհը։

Ցուցադրել ավելի
Back to top button