Ֆինանսական գրագիտություն

Երբ աճուրդ է կազմակերպում պետությունը․ գին առաջարկողը՝ վաճառող, ամենացածր գինը՝ հաղթող

Գրքերից, ֆիլմերից, հեռուստատեսային և ռադիո հաղորդումներից մենք իմանում ենք, որ երբեմն մարդիկ գնումներ են կատարում աճուրդնի միջոցով։ Աճուրդային առևտրի օբյեկտներ են համարվում արվեստի գործերը, հին, արժեքավոր ապրանքները․ կոլեկցիոներները հարստացնում են իրենց հավաքածուները աճուրդների ժամանակ այս կամ այն ապրանքը ձեռք բերելով։ Արիստոկրատական ժամանց հիշեցնող այս գործընթացը իրականացվում է նաև առօրյայում՝ պետական գնումների համակարգում։ Սակայն այս դեպքում պատկերը բոլորովին այլ է։

Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը պատմում է՝ Գնումների մասին օրենքով իրականացվում է հակադարձ աճուրդ։ Այստեղ գին առաջարկում է ոչ թե գնողը, այլ վաճառողը, և հաղթում է ոչ թե ամենաբարձր, այլ ամենացածր գինը։ Այսպիսով պետությունը կարողանում է ձեռք բերել իր ցանկացած ապրանքն ամենամատչելի գնով։

Գնումների մասնագետ Սպարտակ Ծատինյանը ներկայացնում է, թե ինչով է այս գործընթացը տարբերվում սովորական գնման գործընթացից։ Ֆինանսական գրագիտության հերթական թողարկումը պետական գնման ամենաինտրիգային տեսակի մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button