Ֆինանսական գրագիտություն

Որտեղի՞ց, ինչու՞ և ինչպե՞ս են առաջանում մենաշնորհները

Եթե շուկայում ինչ–որ ապրանքի կամ ծառայության առաջարկողը միայն մեկ կազմակերպություն է, ապա մենք գործ ունենք դասական մենաշնորհի հետ։ Մենաշնորհային դիրք գրավող կարելի է համարել նաև այն կազմակերպություններին, որոնք տվյալ ապրանքի արտադրության/ ներկրման հարցում գրավում են շուկայի 70-80 տոկոսը։

Այս մենաշնորհների դեմ պայքարը հավերժ է, սակայն ինչո՞վ է այն այդքան վնասում հասարակությանը։ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը պատմում է՝ մենաշնորհները կարող են լրջորեն հարվածել տնտեսությանը, անձամբ քաղաքացու գրպանին․ «Օրինակ՝ կազմակերպությունը ներկրում է տվյալ ապրանքը, ենթադրենք, 100 դրամով, բայց քանի որ միայն այդ կազմակերպությունն է այդ ապրանքը ներկրում, հասարակությունը ստիպված իրենից պիտի գնի։ Այդ դեպքում կազմակերպությունը կարող է վաճառել այդ 100 դրամանոց ապրանքը 500 դրամով, 1500 դրամով, ինչ գումարով որ կցանկանամ»,- ասում է Սողոմոն Միրզոյանը հիշեցնելով՝ ցանկացած ոլորտում մեծ մրցակցությունից օգտվում է հասարակությունը։

Պարզվում է, օրինակ, հացի արտադրությունը Հայաստանում ամենաազատ ոլորտներից է։ Հաղորդման փորձագետը պատմել է նաև, որ կան ոլորտներ, որտեղ առկա մենաշնորհի դեմ պետությունը չի պայքարում։ Դեռ ավելին՝ այդ ոլորտները հենց իր՝ պետության մենաշնորհի դաշտում են․ ինչու՞ և ինչպե՞ս՝ պարզել ենք զրույցի ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button