Ֆինանսական գրագիտություն

Մարդն ապագայից․ հավակնոտ ու անկանխատեսելի Իլոն Մասկը

Երբ մենք «պատրաստվում եմ գնալ արտերկիր» ասելով նկատի ունենք մեր երկրից դուրս որևէ երկիր, ապա նա նկատի ունի մեր մոլորակից՝ Երկրից, դուրս որևէ մոլորակ։ Տվյալ դեպքում՝ Մարս։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 12 տարեկանում նա ստիպեց իր ծնողներին համակարգիչ ձեռք բերել․ իր մանկության տարիներին համակարգիչը այսօրվա չափ հասանելի մի բան չէր։ Կամ գուցե սկիզբն այն պահն էր, երբ որոշեց օրական կարդալ մոտ 10 ժամ, կարդալ ցանկացած բան, ինչ կընկնի ձեռքի տակ։

Դժվար է միանշանակ ասել՝ ինչը նրան՝ Իլոն Մասկին դարձրեց այն մարդն, ում մասին այսօր խոսում է ողջ աշխարհը, ով երազում է նոր աշխարհներ գրավելու մասին։ Նա, ամեն դեպքում, դարձավ մարդ, ում եկամուտը 4 տարվա ընթացքում 28 000 դոլարից դարձավ 307 միլիոն դոլար․ և սա, ի դեպ, նրա ունեցած միակ ձեռքբերումը չէ։

Մասկը հայտարարել է, որ իր նպատակները աշխարհը և մարդկության կյանքը բարելավելը, գլոբալ տաքացման նվազումը, կայուն էներգիայի արտադրությունը, և Մարսի վրա մարդկային գաղութ ստեղծելով՝ մարդկանց ոչնչացման վտանգը նվազեցնելն են։ Ինչպե՞ս է նա փորձում հասնել իր այս նպատակներին, որտեղի՞ց է սկսել և ի՞նչ ճանապարհ է արդեն անցել՝ պարզել ենք Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանի հետ մեր զրույցի ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button