Ֆինանսական գրագիտություն

Նավթի արքան՝ նավթ չունեցող երկրից․ Ալեքսանդր Մանթաշյանցի պատմությունը

Հայ նավթագործն ու բարեգործը՝ Ալեքսանդր Մանթաշյանցը, իր ժամանակների ամենահարուստ մարդկանցից էր։ Նա 20-րդ դարասկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին, ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Աշխարհում հարուստ մարդիկ շատ կան, սակայն բոլորի անվան կողքին չէ որպես կոչում գրվում նաև «բարերար» բառը։ Մանթաշյանցը սիրված գործիչ էր, և դա՝ ի թիվս մի շարք հանգամանքների, պայմանավորված էր ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելուց, կուտակելուց, խելամիտ ծախսելուց բացի դրանք նաև նվիրաբերելու կարողությամբ։

Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը պատմել է Մանթաշյանցի կարիերայի ու բարեգործությունների, օրինակ՝ Կոմիտաս վարդապետին դաշնամուր՝ հետևաբար նաև ստեղծագործելու հնարավորություն նվիրելու մասին։

Ո՞ր հատկանիշները նպաստեցին, որ նա հասնի ֆինանսական բարձունքների, ի՞նչը նրան դարձրեց իր ժամանակների՝ ամենահարուտ, մեր ժամանակների՝ ամենաօրինակելի մարդկանցից մեկը։

«Ֆինանսական գրագիտություն» հաղորդման հերթական թողարկումը ֆինանսական գրագիտությունը գործնականում կիրառած մարդու՝ Ալեքսանդ Մանթաշյանցի մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button