Ֆինանսական գրագիտություն

Այսօր վճարված հարկը՝ վաղը ստանալիք թոշակ․ կուտակային կենսաթոշակային համակարգի օգուտն ու վնասը

2014 թ. հունվարից մենք անցում կատարեցինք կուտակային կենսաթոշակային համակարգին, ինչը նշանակում է, որ այսօր աշխատող քաղաքացիները իրենց աշխատավարձից գումար են խնայում՝ թոշակի անցնելուն պես այն ստանալու պայմանով։ Օրենքը վերաբերում է 1974 թվից հետո ծնված քաղաքացիներին։ Այսինքն՝ բոլոր այն աշխատող քաղաքացիները, ովքեր այսօր 48 տարեկան են կամ ավելի երիտասարդ, արդեն կուտակում են իրենց թոշակը։

Նախկինում գործընթացը տեղի էր ունենում «սերունդների համերաշխության» հիմքով․ մեծահասակների թոշակն ապահովվում էր ոչ թե իրենց կուտակումներից, այլ աշխատող երիտասարդների հարկերից։

Գործընթացի մեկնարկից 8 տարի է անցել, այն ժամանակ, ինչպես ապագային առնչվող ցանկացած բան, սա ևս խիստ մտահոգիչ էր, բազմաթիվ քննարկումների տեղիք տվող։ Այսօր արդեն կարելի է հետհայաց գցել ու մոտավոր, բայց առավել հստակ տեսնել հնարավորություններն ու ռիսկերը, ինչը և արել ենք Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանի հետ։

Զրույցը ընթացքում կիմանաք, որ մեր՝ ապագայում թոշակ ստանալու համար այսօր տրված հարկերը գուցե ծառայում են Apple-ի, McDonald’s-ի կամ այլ կազմակերպության բաժնետոմս գնելու համար, որը հետագայում օգուտ կամ վնաս է բերելու մեր կենսաթոշակները համակարգող ֆոնդերի ղեկավարներին։

Ցուցադրել ավելի
Back to top button