Ֆինանսական գրագիտություն

«Ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում»․ ո՞վ է պարտավոր հայտարարագրել եկամուտները

Բարեկրթությունը մեզ հուշում է, որ դիմացինի ֆինանսական ռեսուրսների մասին հարցեր տալ չի կարելի․ «Ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում», «Ի՞նչ կողմնակի եկամուտ ունես», «Ի՞նչ գույք ես ձեռք բերել», «Բա քեզ որտեղի՞ց այդքան գումար այս մեքենան գնելու համար»։ Սակայն, պարզվում է, որ որոշ դեպքերում այս հարցերը ոչ միայն տեղին են, այլ նաև դրանց պատասխանելը օրենքի պահանջ է։

Յուրաքանչյուր պետական պաշտոնյա հաշվետու է յուրաքնաչյուր քաղաքացու առաջ։ Եկամուտների հայտարարագրման մեխանիզմը պարտավորեցնում է պետական պաշտոնյաներին ամեն տարի հաշվետվություն ներկայացնել ոչ միայն իրենց, այլ նաև ընտանիքի անդամների, համատեղ բնակվող անձանց ֆինանսական միջոցների մասին։ Սա կոռուպցիոն ռիսկերը կանխելուն ուղղված կարևոր քայլ է։

Այսօր, սակայն, արդեն քննարկվում է բոլոր քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու մեխանիզմի ներդրման հարցը։ Սա ենթադրում է, որ բոլոր քաղաքացիները ամեն տարի պետությանը կփոխանցեն ինֆորմացիա իրենց ֆինանսական ռեսուրսների մասին։

Ֆինանսիստների ասոցացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանի հետ զրուցել ենք եկամուտների հայտարարագրման ներկա ու ապագա կարգավորումների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button