Ֆինանսական գրագիտություն

Դրախտը լինում է նաև հարկային․ Օֆշորային գոտիներ

Դրախտը լինում է նաև հարկային․ այս մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր երբևէ առնչվել են «Օֆշորային գոտի» հասկացության հետ։

Օֆշորները հատուկ տարածքներ են, որտեղ գրանցված ընկերություններն ազատված են հարկերից, իսկ նրանց մասին ցանկացած տեղեկատվություն պահվում է գաղտնի: Ֆինանսիստների ասոցացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը պատմում է բավական գրավիչ և առեղծվածային բացատրությամբ եզրույցի էության, այդ տարածքներում «աշխատանքային պայմանների» մասին։

«Այդ տարածքներում ընկերությունները կա՛մ ազատվում են հարկերից, կա՛մ վճարում են ցածր հարկեր։ Արտարժույթով կատարվող գործարքների վրա ոչ մի վերահսկողություն չկա, ֆինանսական հաշվետվությունների պահանջը հավասարեցված է զրոյի, ոչ մեկ պարտավորված չէ ենթարկվել աուդիտի ստուգումների»,- ասում է Սողոմոն Միրզոյանը։

Այս գործընթացների հետևանքով պետությունները ունենում են վնասներ․ կարողանում են գեներացնել ավելի պակաս հերկեր, նվազում է տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Մյուս կողմից էլ՝ այս ոլորտը բացարձակ գաղտնիության շղարշի տակ է։

Ցուցադրել ավելի
Back to top button