Ֆինանսական գրագիտություն

Ֆինանսական պատմության սև օրերը․ համաշխարհային ճգնաժամեր

1930-ականներից սկսած աշխարհը դժվար ժամանակներ էր ապրում․ ԱՄՆ-ից մեկնարկել էր համաշխարհային մեծ ճգնաժամը։ Ասում են՝ սա աշխարհի ոչ առաջին, ոչ էլ վերջին ճգնաժամն էր։ Սակայն այն աննախադեպ էր և ՛ ծագման, և՛ տևողության, և՛ տարածքային ընդգրկման առումով։

Տնտեսական անկանխատեսելի վայրէջքները կարող են տևել շատ երկար, ընդհուպ մինչև տասնամյակ։ Ֆինանսիստների ասոցացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը պատմել է՝ որոնք են այն ցուցանիշները, որոնց համադրումով կարելի է հասկանալ՝ կա արդյո՞ք ֆինանսատնտեսական ճգնաժամ, թե՞ ոչ։

«Ճգնաժամերի բնութագրիչներից են ընդհանուր տնետսության անկումը, ՀՆԱ նվազումը, գործազրկության աճը, ֆինանսական հոսքերի դանդաղումը, վարկային ռեսուրսների սահմանափակվածությունը, որոշակի լոկոմոտիվ ոլորտների անկումը և այլն»,- ասում է Միրզոյանը և հավելում, որ շարքը կարելի է երկար շարունակել։

Նման դեպքերում տնտեսական այս բացասական դրսևորումները տարածվում են ոչ թե մի երկրի, այլ խոշոր պետությունների, գուցե նաև ամբողջ աշխարհի վրա։

Որո՞նք էին պետությունները ցնցած ֆինանսական վայրիվերումները, արդյո՞ք ճգնաժամերի հաթահարումից հետո տնտեսությունը վերադառնում է իր նախանական կերպին, կրկին դառնում այնպիսին, ինչպիսին էր մինչ մեծագույն բեկումը։ «Ֆինանսական գրագիտության» այս թողարկումը ֆինանսատնտեսական պատմագրության սև օրերի ու դրանց հետևանքների մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button