Ֆինանսական գրագիտություն

Ֆինանսական գրագիտության դասեր․ 5 բան, որ պետք է իմանալ մինչև 15 տարեկանը

Վստահաբար յուրաքանչյուր ծնող գիտի, որ լավ մարդ մեծացնելուց բացի կարևոր է նաև կյանքի լավագույն հմտություններին տիրապետող մարդ մեծացնելը։ Այդպիսի հմտություններից է, օրինակ, ֆինանսական գրագիտության բարձր մակարդակը։ Սակայն բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են երեխաներին, շատ մտածված, զգույշ և մանրակրկիտ մոտեցում են պահանջում։

Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ՝ որ տարիքից և ինչ չափաբաժնով, ինչ մեթոդներով է անհրաժեշտ երեխային տալ ֆինանսական գրագիտության որոշակի դասեր։ Ֆինանսիստների ասոցացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը կարծում է, որ սա պետք է անել հնարավորինս վաղ հասակից։ Նրա խոսքով՝ դա պետք է վերածել խաղի, որի միջոցով երեխան կընկալի երևույթները և հետագայում դրանք կդարձնի իր կյանքի բաղկացուցիչ մաս։

«Որ երեխաներս առավոտ շուտ տանից հաճույքով դուրս գան, պատկերացնում են, որ բոլորս առավոտյան գնում ենք աշխատանքի, մեկը՝ մեծ հիմնարկ, մյուսը՝ փոքր հիմնարկ, մյուսը՝ մանկաարտեզ, և այլն։ Դա իրենց համար պայմանական աշխատանք է։ Երբ մտնում ենք խանութ, ասում է՝ ես ինձ այսօր լավ եմ պահել, ոտանավորս սովորել եմ, այսինքն՝ ես լավ եմ աշխատել, և այդ լավ աշխատանքի համար իմ գումարը «նստել է» պապայի աշխատանքային քարտի վրա։ Այսպես գնում ենք իր համար գնումներ կատարելու»,- պատմում է Սողոմոն Միրզոյանը։

Սա խաղային միայն մեկ դրվագ է, յուրաքանչյուր ծնող կարող է գործել իր երևակայության ու ցանկությունների սահմաններում։ Այսպես երեխայի մեջ կարելի է ձևավորել ցանկալի պատկերացնումներ, օրինակ՝ այն գիտակցությունը, որ բոլորը պետք է աշխատեն և իրենց աշխատանքով կարողնանա ստեղծել այն, ինչ ցանկանում են։

Այս շաբաթ պարզել ենք՝ որո՞նք են այն 5 հիմնական գաղափարները, որ պետք է սերմանել մինչև 15 տարեկան երեխայի մեջ, ի՞նչ պետք է սովորի մարդ՝ ֆինանսապես գրագետ պատանի, երիտասարդ, հասուն մարդ դառնալու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button