Ֆինանսական գրագիտություն

Որտեղի՞ց ենք սկսում և ու՞ր ենք գնում․ բիզնեսը չի ապրի առանց պլանի

Հնարավո՞ր է սկսել բիզնես առանց բիզնես պլանի․ հնարավոր է։

Հնարավո՞ր է, որ առանց բիզնես պլանի սկսած բիզնեսը հաջողի․ դժվար թե։

Մեզ հորդորում են պլանավորել ամեն ինչ՝ առօրյա կյանքը, աշխատանքային օրվա անելիքները, ճանապարհորդությունը և այլն։ Պարզվում է՝ եթե կյանքի ինչ-որ ոլորտներում հնարավոր է ապրել առանց պլանավորման և ունենալ հետաքրքիր արկածներ, ապա բիզնեսում դա անել չի կարելի․ բիզնեսը չի սիրում արկածախնդիրներին։

Կա տեսակետ, որ պլանավորումը կարող է բարդացնել մարդու կյանքը, սակայն հնարավոր չէ հաջողել ֆինանսական բաղադրիչ պարունակող գործում, եթե չկա նպատակակետ և դրան հասնելու քայլերի հստակ հաջորդականություն։

Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը մինչև թողարկումը լսելն առաջարկում է պատասխանել հարցին՝ որքանո՞վ է հավանական, փակ աչքերով մարդը կանցնի երերուն կամրջի վրայով՝ առանց կորցնելու գրպանում եղած դրամը կամ ընկնելու ներքևում հոսող վարար գետը։

Ե՞րբ և ինչու՞, ինչպե՞ս և ինչքա՞ն աշխատել պլանավորման համար, որո՞նք են բիզնեսի կարժաժամկետ, երկարաժամկետ, ռազմավարական պլանները և մի շարք այլ հարցերի պատասխաններ տալիս է հաղորդման փորձագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button