Ֆինանսական գրագիտություն

Պատերազմ և տնտեսություն․ թիկունքում աշխատանքը չպետք է դադարի

Տնտեսությունը չափազանց զգայուն է երկրում տեղի ունեցող ցանկացած շարժի նկատմամբ։ Պատերազմական իրավիճակում խնդիրն էլ ավելի խորքային է դառնում․ Հայատանում սրա մասին գիտեն բոլորը, քանի որ պատերազմն ակնհայտ հետք է թողնում թե՛ երկրի, թե՛ բիզնեսի, և թե՛ սովորական քաղաքացիների տնտեսական վիճակի վրա։

Երկրները ի թիվս բազմաթիվ կողմերի, ֆինանսական տեսանկյունից ևս պատրաստվում են պատերազմներին․ պետական բյուջեում ռազմական ծախսերի համար հատուկ տող է հատկացված։ Այլ հարց է, թե ինչպես է կարողանում երկիը պահել տնտեսական համեմատական կայունությունը հենց ռազմական գործողությունների ընթացքում։

Որքան էլ դժվար է տրվում նման իրավիճակում քաղաքացիական ակտիվություն դրսևորելը՝ բիզնեսի կանգը ուղիղ հարված է առաջնագծին՝ կարծում է Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսաների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը։

Ինչպե՞ս են երկրները պատրաստվում պատերազմներին ֆինանսական տեսանկյունից, ի՞նչ նշանակություն ունի ռազմարդյունաբերությունը արտադրող ու սպառող երկրների համար, ի՞նչ ուղղակի ազդեցություն է ունենում պատերազմը այլ երկրների վրա։

Ֆինանսական գրագիտության հերթական թողարկումը պատասխանում է այս հարցերին և պարզում՝ ի՞նչ մոդել է կիրառել, օրինակ, Գերմանիան, հետպատերազմական ճգնաժամից դուրս գալու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button