Փոքրիկ բացահայտում ամեն օր

Ինչպե՞ս է հայտնվում ծիածանը և արդյո՞ք նշանակություն ունեն դրա գույները

Պատրա՞ստ եք հերթական բացահայտմանը: Ուրեմն միացեք մեզ, շատ հետաքրքիր է լինելու:

Այսօր միասին ուղևորվելու ենք բնության կախարդական աշխարհ՝ բացահայտելու ծիածանի գաղտնիքները: Բարձրացրե՛ք վերև ձեր գլուխները և պատրաստվեք հետաքրքիր ճանապարհորդության դեպի երկնքի յուրօրինակ գունային աշխարհ: Եկեք միասին պարզենք, թե ինչպե՞ս է հայտնվում ծիածանը և արդյո՞ք նշանակություն ունեն դրա գույները:

Քանի՞ անգամ եք լսել մեծերից «Եթե ծիածանի տակով անցնես «աղջիկ կդառնաս» արտահայտությունը: Դե աղջիկներին էլ հակառակն էին ասում՝ «տղա կդառնաս: Ու ինչ-որ ժամանակ մենք հավատում էինք դրան և զգուշանում ծիածանից:

Իսկ հիշու՞մ եք, երբ էինք 100 տոկոսով համոզված, որ հենց հիմա ծիածան կլինի: Ճիշտ է, երբ կարճատև անձրևից անմիջապես հետո ամպերի արանքներից հայտնվում էին արևի շողերը:

Սկսենք նրանից, թե ինչ դեր են խաղում այս հարցում անձրևի կաթիլները: Անձրևը, պարզվում է, մեր փողոցներն ու մայթերը փոշուց մաքրելուց բացի բնությանը դրդում է, ասենք այսպես, զարմանալի գեղարվեստական ​​քայլերի: Պարզապես պատկերացրեք՝ անձրևի կաթիլները փոքրիկ կախարդներ են, որոնք փոխակերպում են լույսի ճառագայթները՝ սովորական փայլը վերածելով հրաշքի: Ի՞նչ կասեք: Բայց սա հենց այն է, ինչ տեղի է ունենում: Կաթիլներն արտացոլում, բեկում և ցրում են լույսը՝ ստեղծելով այս հիանալի լուսային շոուն:

Բայց ինչպե՞ս է այս կախարդանքը վերածվում ծիածանի: Եկեք պարզենք մեր այսօրվա հյուրի հետ: ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկա ծրագրի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյան՝ մարդ, ով մեզ համար կբացահայտի այս գեղեցիկ գունային երևույթի բոլոր գաղտնիքները:

Հիշեք՝ բնության մեջ թաքնված են բազմաթիվ առեղծվածներ, որոնց ուսումնասիրությունը մեր կյանքը դարձնում է հարուստ ու զարմանալի։ Լսե՛ք մեզ, միացե՛ք մեր զրույցներին՝ ուղարկելով ձեզ հետաքրքրող հարցերը և մի մոռացեք միշտ նայել դեպի երկինք, որտեղ իրական կախարդանքն է:

Ցուցադրել ավելի
Back to top button