Փոքրիկ բացահայտում ամեն օր

Ինչո՞ւ երկինքը չի ընկնում մեզ վրա

Այսօր մենք կուղևորվենք դեպի երկինք և կփորձենք բացահայտել ևս մեկ ֆիզիկական առեղծված: Հարցը, որը կհնչի հիմա կախված է մեր գլխավերևում՝ բառի ուղիղ իմաստով:

Ապա վերև նայեք, ի՞նչ եք տեսնում հիմա, հուսանք երկինքը․․․իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչո՞ւ երկինքը չի  ընկնում մեզ վրա: Մի քիչ չարագուշակ հնչեց, այնպես չէ՞․․․բայց սխալ մտքերի հետևից չգնանք ու  փորձենք միասին գտնել պատասխանը, իհարկե, մասնագետի օգնությամբ։

Պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, եթե երկինքը որոշի վայր ընկնել․․․կլինի իսկական տիեզերական քաոս․․․

Մենք, գուցե այնքան հնարամիտ գտնվենք, որ ձեռք բերենք հատուկ հովանոցներ ու պաշտպանվե՞նք թռչող ամպերից: Գուցե նոր սպորտաձև ի հայտ գա՝ փախուստ ընկնող աստղերից․․․Իսկ ինչպե՞ս վարվենք թռչող գիսաստղերի պարագայում:

Եկեք հարցին ավելի լուրջ մոտենանք։ Ուրեմն, ինչո՞ւ, երկինքը չի ընկնում մեզ վրա։ Ի վերջո, թվում է՝  ոչինչ նրան օդում չի պահում, բացառությամբ հենց ձգողականություն կոչվածի, որի մասին գիտենք ֆիզիկայի դասերից։

Մի վախեցեք․․․սա  երկնային աղետի մասին նախազգուշացում չէ, ուղղակի ուզում ենք այսօր դա բացահայտել և հարցի պատասխանը լսելու համար կրկին դիմել ենք ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկա ծրագրի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանին: Նա մեզ կծանոթացնի ձգողականության օրենքներին ու կբացատրի, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ երկինքը չի ընկնում:

Հիշենք, որ  աշխարհը լի է զարմանալի առեղծվածներով, և չխուսափենք հարցերից։ Ի վերջո, հարցերն են օգնում բացահայտել աշխարհն ու մեր առաջ բացում գիտելիքների նոր հորիզոններ։

Ցուցադրել ավելի
Back to top button