Փոքրիկ բացահայտում ամեն օր

Ո՞վ է նկարիչ-վերականգնողը ու ի՞նչ է անում նա թանգարանում

Ինչ հաճելի է, չէ՞ ժամանակն անցնում թանգարաններում ու պատկերասրահներում: Կանգնած ես որևէ  կտավի դիմաց ու ուղիղ հաղորդակցվում ես ոչ միայն արվեստի, այլև պատմության, դարաշրջանի, մշակույթի և իհարկե հենց նկարչի երևկայության հետ:

Բայց ինչպե՞ս են այդ կտավները՝ անցնելով հարյուրամյակների միջով, եկել ու հասել մեզ: Հիշում եմ, մի անգամ Էրմիտաժում էի, հերթով անցնում էի ցուցասրահներով, երբ հանկարծ ուշադրությունս գրավեց պատի դատարկ մի անկյուն: Ներքևում փակցված էր կտավի ու հեղինակի անունը, ինչպես նաև գրություն, որ նկարը ժամանակավորապես հանված է ցուցադրությունից՝ վերականգնման նպատակով:

Ո՞վ է նկարիչ-վերականգնողը ու ի՞նչ է անում նա թանգարանում: Սա է այսօրվա հարցը, որին կօգնի պատասխանել մեր հյուրը՝ նկարիչ-վերականգնող Ամալյա Հովսեփյանը:

Հուսով ենք հաղորդումը կօգնի բացահայտել այս մասնագիտությունը ու նաև հետաքրքիր տեղեկություններ կտա գեղարվեստական արժեք ներկայացնող հին կտավների երկարակեցության մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button