Փոքրիկ բացահայտում ամեն օր

Ինչո՞ւ արթնանալիս չենք հիշում մեր երազը

Այս թողարկմանը կանդրադառնանք ամենահետաքրքիր թեմաներից մեկին՝ երազների աշխարհին։

Խորհրդավոր պատկերներն ու ապրումները, որոնք մեզ ուղեկցում են քնի ժամանակ բազմաթիվ հարցեր են առաջացնում: Օրինակ՝ ինչո՞ւ ենք տեսնում թռիչքներ ու վայրէջքներ, հայտնվում օտար, մեզ անծանոթ վայրերում ու երկրներում, ուշանում դասից՝ այդպես էլ չհասնելով դպրոց․․․ հայտնվում քննասենյակում․․․

Ինչո՞ւ ենք երբեմն հիշում մեր երազներն ամենայն մանրամասնությամբ, իսկ երբեմն էլ՝ դրանք սահում ու անհետանում են հիշողությունից:

Մասնագետները բացատրում են, որ երազն այն տարածքն է, որտեղ իրականությունը միաձուլվում է երևակայության հետ ու մեր ամենախոր ցանկություններն ու վախերը դրսևորվում են տեսողական պատկերներով: Բայց ինչո՞ւ ենք մենք հաճախ արթնանում՝ չհիշելով այն, ինչ տեսել ենք վայրկյաններ առաջ:

Հարցի պատասխանը գտնելու համար զրուցել ենք հոգեբան Աննա Բադալյանի հետ: Նրա հետ այսօր մենք կփորձենք վերծանել երազների առեղծվածային լեզուն և կպարզենք, թե ինչո՞ւ է այդքան դժվար հիշել դրանք:

Ցուցադրել ավելի
Back to top button