Խոստանում ենք, որ այսօրվա թողարկումը լինելու է ոչ միայն հետաքրքիր, այլ նաև․․․իսկապես բացահայտող: Հաշված վայրկյաններից միասին կուղևորվենք վայրի բնություն ու միասին կպարզենք աշխարհի ամենահին առեղծվածներից մեկը:
Ինչո՞ւ են զեբրերը գծավոր: Սա այն հարցերից է, որը դարեր շարունակ հետաքրքրել է ոչ միայն կենդանաբաններին, գիտնականներին ու ձիաբուծությամբ զբաղվողներին, այլև նաև մեզ՝ սովորական մարդկանց, ովքեր սիրում են բնությունն ու հետաքրքրվում նրա առեղծվածներով։
Կան շատ տարբեր վարկածներ․ դրանցից ամենահետաքրքիրը, թերևս, այն է, որ զեբրերի նախշերը չեն կրկնվում, այնպես՝ ինչպես մարդու մատնահետքերը: Բայց արդյո՞ք ճիշտ վարկած է դա, թե պարզապես գեղեցիկ կենդանու մասին գեղեցիկ լեգենդ է հյուսվել: Իսկ գուցե այդ գծերն ընդհանրապես որևէ դեր ու նշանակություն չունեն կենդանու համար և ընդամենը բնության մեջ տեղի ունեցող մուտացիաների արդյունք են։
Կենսաբանի օգնությամբ մենք կփորձենք վերլուծել տարբեր առասպելներ ու կփորձենք հասկանալ, թե ինչպե՞ս են ժամանակակից գիտական հետազոտությունները հին հարցերին տալիս նոր պատասխաններ։
Եվ այսպես, ինչո՞ւ են զեբրերը գծավոր: Ռադիո Արևիկի ստուդիայից ամենահետաքրքրասեր ունկնդիրների հարցերին է պատասխանում կենսաբան Ալեքս Խառատյանը:



