Լուրեր

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնը, որն այս տարի նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին և կրում է «Մեծ երազանքներ՝ մեծ էկրանին» խորագիրը։

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանցկացվի նոյեմբերի 5-9-ը Երևանում և Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում: Փառատոնի աջակիցներն են «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը:

Փառատոնային բոլոր ծրագրերում կներգրավվեն մարզաբնակ և Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները, այդ թվում՝ մանկատներից, անապահով ընտանիքներից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով երեխաներն ու պատանիները։

Երևան կժամանեն հյուրեր Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Սերբիայից, Վրաստանից և Ֆինլանդիայից: Շուրջ 40 երկրից ստացած 825 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 116 ֆիլմ՝ 31 երկրից:

Հոբելյանական 20-րդ փառատոնի ծրագրի հատուկ ցուցադրություններից է «Ազնավուրը Շառլի աչքերով» վավերագրական ֆիլմը (ռեժ․՝ Մարկ դի Դոմենիկո, Շառլ Ազնավուր, Ֆրանսիա, 2019)։ Փառատոնի շրջանակում հայկական արտադրության լավագույն ֆիլմերը կցուցադրվեն նաև Բուխարեստում՝ Մշակույթի հայկական կենտրոնում։

Փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին հնարավոր է հետևել «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջիֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերի միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button