Մեկնարկ

Մասնագիտությունը՝ լուսանկարիչ. Մեկնարկ

Լուսանկարել կարող են բոլորը, այն էլ՝ մեր օրերում, երբ բջջային հեռախոսներ ունեն մեծերն էլ, փոքրերն էլ։ Բայց ինչու՞ մի դեպքում նույն պատկերը սովորական մի բան է, լուսանկարչի նկարածը՝ անմոռանալի։

Ի՞նչ է լուսանկարչությունը՝ նախասիրությու՞ն, մասնագիտությու՞ն, գուցե՝ երկուսն էլ, ինչպե՞ս կարելի է դառնալ լավ լուսանկարիչ, և ո՞ր ոլորտներում կարող ես գտնել քո տեղն այս գործով՝ լուսանկարչական գործով զբաղվելու դեպքում։ Այս մասին է զրույցը գրող, լուսանկարիչ Էդգար Հարությունյանի հետ։

Հարց — Արհեստական բանականությունը և ժամանակակից տեխնոլոգիաները լուսանկարիչների համար վտանգավո՞ր մրցակիցներ են։

Է․ Հարությունյան — Երբ ԱԲ–ն վերջին տարիներին, այսպես ասենք, նորաձև դարձավ, շատ լուսանկարիչներ ողջ աշխարհում խուճապի մեջ ընկան մի պահ՝ կարծելով, որ արհեստական բանականությունը կյուրացնի իրենց մասնագիտությունը ( ես հիմա խոսում եմ ֆոտոյի մասին), և լուսանկարիչների կարիք աշխարհն այլևս չի ունենա։ Բայց դա թյուր պատկերացում էր, որովհետև ԱԲ-ն, ըստ իս, ստեղծված է առհասարակ օժանդակելու ցանկացած մասնագիտության։ Ես ինքս շատ եմ օգտվում տարբեր գործիքներից, բայց դրանք բոլորը ինձ օգնում են իմ մասնագիտության մեջ ավելի խորանալու․ ցանկացած մասնագիտություն միշտ ունի աճելու, զարգանալու տեղ, հատկապես՝ ժամանակակից տենդենցների մեջ։ Արհեստական բանականությունը հրաշալի բան է, եթե իրեն օգտագործում ես ճշգրտորեն և որպես օժանդակ միջոց։

Իհարկե տեսնում եմ, որ շատերը և՛ Հայաստանում, և՛ դրսում օգտագործում են ԱԲ–ն, ստեղծում են ֆոտոնկարներ, բայց նույնիսկ մասնագետ չլինելով՝ շատերն արդեն հստակ տարբերում են բնական լուսանկարը արհեստական բանականության ստեղծածից։ Եվ քանի որ մարդկությունը նախաստեղծ վիճակով հիմնված է ամեն ինչի բնականի վրա, ուզենք, թե չուզենք՝ ամեն ինչ վերադառնում է բնականությանը, և ոչ մեկն էլ չի ցանկանում տանը նստած, ուղղակի մեկ–երկու սելֆի անել և ԱԲ-ի միջոցով ինչ–որ հրաշք, անիրական, անթերի մաշկով, իդեալական վայրերում արված նկարներ ստանալ, որոնք տեսնում ենք, չէ՞, որ իրական չեն․ մենք ճանաչում ենք տվյալ մարդուն, գիտենք, որ սա ինքը չէ։ Հետևաբար, ես ուղղակի չեմ պատկերացնում, որ մոտակա 20, 30, 50 տարում լուսանկարչության դերը կարող է նվազել։ Հակառակը․ այսօր ֆոտոխցիկ արտադրող շատ ֆիրմաներ անվերջ մրցակցության մեջ են, թե որքանով կարող են բարելավել իրենց տեսախցիկի, օբյեկտիվների որակը։

Հարց — Գիտելիքի ի՞նչ պաշար է պետք լավ լուսանկարիչ դառնալու համար, թե՞ դա անհրաժեշտ պահանջ չէ այս գործի համար։

Է․ Հարությունյան — Շատ պարզ և անկեղծ պատասխանեմ․ երբ ինձ դիմում են պատանեկան տարիքի ուսանողներ դասընթացում ընդգրկելու համար, ես անպայման հետաքրքրվում եմ, թե տվյալ երեխան դպրոցում ի՞նչ առաջադիմություն ունի։ Ինձ գնահատականները երբեք չեն հետաքրքրում, բայց․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button