Մեկնարկ

Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա — 2025․ «Մեկնարկ»

Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանում առարկայական այլ օլիմպիադաների շարքում անցկացվում է նաև միջնադարի մեծ փիլիսոփա, աստվածաբան, ուսուցիչ Գրիգոր Տաթևացու անունը կրող «Տաթևացի» տնտեսագիտական օլիմպիադան, որի հանրապետական փուլի հաղթողներից չորսը նախորդ տարի մասնակցեցին միջազգային տնտեսագիտության օլիմպիադային և մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալներով վերադարձան Հայաստան։

2025 թվականի մարտի երկրորդ կեսից կմեկնարկի «Տաթևացի» տնտեսագիտական օլիմպիադայի դպրոցական փուլը, որին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանցիները, քոլեջների ուսանողները, Հայաստանի սահմաններում գործող միջազգային դպրոցների աշակերտները։

Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայի Հայաստանի թիմի համակարգող Էլլինա Գրիգորյանի հետ զրույցը օլիմպիադայի նպատակի, անցկացման կարգի և դրան մասնակցության պայմանների մասին է.

Էլ․ Գրիգորյան- Օլիմպիադան արդեն երրորդ տարին է անցկացվում Հայաստանում և ամփոփում է տնտեսագիտական գիտելիքները։ Նախաձեռնությունը շատ կարևոր է, որովհետև Հայաստանում տնտեսագիտությունը որպես պարտադիր առարկա չի դասավանդվում, և նաև սա է պատճառներից մեկը, թե ինչու է օլիմպիադան «նորեկ» այլ օլիմպիադաների շարքում։ Օլիմպիադայի նպատակը ֆինանսատնտեսական գրագիտության բարձրացումն է, քանի որ գիտելիքների բաց կա։

Օլիմպիադան ընթանում է երեք փուլով՝ դպրոցական, հանրապետական և միջազգային։ Դպրոցական փուլը հեռավար տարբերակով է իրականացվում, այսինքն՝ մարզերի աշակերտների համար առաջին փուլում Երևան գալու խնդիր չի լինելու։

Երկրորդ փուլը հանրապետականն է․ այն իրականացվում է Ամերիկյան համալսարանի շենքում, և երրորդ փուլը միջազգայինն է, որին մասնակցելու համար ընտրվում են լավագույն հինգ մասնակիցները և այս տարի  գնում են Հունաստան՝  Հայաստանը միջազգային հարթակում ներկայացննելու։ Կարևոր եմ համարում նշել, որ օլիմպիադայի նպատակը հենց այդ հինգին բացահայտելը չէ, այլ ներգրավել առավել քանակի աշակերտների և՛ մարզերից, և՛ Երևանից, որպեսզի մեր նպատակը, այն է՝ տնտեսագիտական գիտելիքների բարձրացումը, էֆեկտիվ լինի։

Հարց— Հանրակրթական դպրոցի ծրագրում «Տնտեսագիտություն» առարկա չկա։ Ի՞նչ պաշարով և ի՞նչ գիտելիքով կարող են դպրոցականները մասնակցել օլիմպիադային։

Էլ․ Գրիգորյան— Խորը տնտեսագիտական և միա՛յն տնտեսագիտական գիտելիքներ չենք պահանջում օլիմպիադայի դպրոցական փուլի համար։ Աշակերտները կարող են մասնակցել՝ կիրառելով իրենց գիտելիքները հասարակագիտությունից, մաթեմատիկայից, և տրամաբանության առկայությունը ևս շատ-շատ օգտակար կարող է լինել․․․

Ցուցադրել ավելի
Back to top button