Հայկական տոնացույցում ամենասիրված տոնը, թերևս, Վարդավառն է։ Ինքս էլ, միշտ մեծ ոգևորվածությամբ եմ սպասել, թե տվյալ տարում, երբ է նշվելու ամռան այդ հրաշք օրը։ Արի ու տես, որ ինչքան հետաքրքիր նշում ենք այս տոնը, այդքան հետաքրքիր էլ նրա պատմությունն է։
Այսօր մեր թեման Վարդավառն է։ Այս մաքուր, ուրախ, խառնիխուռն տոնի պատմության ու նշանակության մասին խոսելու ենք մշակութային մարդաբան, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանի հետ։
Նրա հետ այսօր զրուցելու ենք՝
- տոնի անվան առաջացումից,
- Վարդավառի առասպելական պատմությունների հետ կապի,
- ե՞րբ է նշվում այն Հայաստանի տարբեր հատվածներում,
- ի՞նչ է Սարի Վարդավառը ու ինչպե՞ս է այն կապվում խնձորի պասի հետ։



