Հիթ 1

Համակարգչային կամ կեղծ երաժշտություն — False Music․ Հիթ 1

Շարունակում ենք անցյալ անգամ կիսատ թողած մեր հաղորդումը երաժշտության և մասնավորապես փոփ երաժշտության բնագավառում Արհեստական Բանականության չակերտավոր ասած կամ գուցե որոշ մարդկանց համար առանց չակերտների գլուխգործոցների մասին։

Յութուբը և ոչ միայն այն, բայց հիմնականում յութուբը պարզապես ողողված է ԱԲ-ի կամ Աբոյի, ինչպես հայերն են կատակով ասում՝ ստեղծած բազմաժանր երգերով։ Ստեղծագործությունների որակը պարզապես բարձրագույն է, անթերի։ Գուցե մասամբ նաև այդ պատճառով է, որ իսկական արվեստագետներն ինչ որ չափով խորշում են նման նյութեր լսելուց ու դիտելուց։ Ախր ամեն լավ բանի մեջ պիտի լինի մարդկայինը,, թերին, սխալը։ Աբոյի սարքած գործերում նման ոչինչ չկա՝ հիանալի գործիքավորումներ, ընտիր ձայներ, նախանձելի կատարողական տեխնիկա, ուղղակի վիրտուոզ․․․բայց մարդիկ նախընտրում են մարդկայինը։ Դեռևս։

Ցուցադրել ավելի
Back to top button