Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը հատկապես արդիական է փոփոխվող ու հաճախ անկայուն տնտեսական պայմաններում։
Ֆինանսական գրագիտության այս հաղորդմանը անդրադարձել ենք խնայողությունների ձևավորմանը՝ առանց կյանքի որակը նվազեցնելու, և, իհարկե, խոսել ամենակարևորի մասին՝ ինչո՞ւ է վտանգավոր հիմնվել միայն մեկ եկամտի աղբյուրի վրա, և ինչպե՞ս կարող ենք մտածել լրացուցիչ հնարավորությունների մասին՝ աստիճանաբար ավելացնելով մեր ֆինանսական հոսքերը։
Ռադիո Արևիկի տաղավարում է ֆինանսական կրթության փորձագետ՝ Աննա Ասլիկյանը։



